Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հայաստանի նախագահի նստավայրում վաղը՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Կավելաշվիլին երկու շաբաթ առաջ այցելել էր Ադրբեջան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թբիլիսին հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՎրաստանի նախագահը Հայաստան կայցելի ապրիլի 28-ին