Վրաստանում ձերբակալվել է խոշոր գործարար Գիորգի Ռամիշվիլին

Վրաստանցի գործարար Գիորգի Ռամիշվիլի, արխիվ

Վրաստանում ձերբակալվել է խոշոր գործարար Գիորգի Ռամիշվիլին, ում պատկանում են Silk Road Group-ը, Silknet-ը, Euronews Georgia-ն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանում գործարարի ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է հրազեն։ Գերատեսչությունը նշում է, որ զենքն օրինական է, սակայն գործարարն այն այն կրելու թույլտվություն չի ունեցել։ Ռամիշվիլիին առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարի ազատազրկում է սպառնում։

58-ամյա Գիորգի Ռամիշվիլին հեռահաղորդակցության շուկայի առաջատարներից մեկի՝ Silknet-ի վերահսկիչ խորհրդի նախագահն է։ 2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ կառավարության դեմ բողոքի ցույցերի ֆոնին Silknet և Silk Road Group ընկերությունները հանդես եկան Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման օգտին։

«Մենք կարծում ենք, որ Վրաստանը չպետք է շեղվի սահմանադրական կարգից և պետք է մնա եվրոպական տարածքի մաս։ Այս ուղուց հրաժարվելը նշանակում է մերժել ազատությունը, առաջընթացը և ապագան։ Ո՛չ խաղաղ ցուցարարների դեմ բռնությանը», - ասված էր այդ ընկերությունների հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի նախագահը ներում է խոստանում ընդդիմադիրներին՝ պայմանով Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչը ազատազրկման դատապարտվեց«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները զրկվել են մանդատներիցՎրաստանում ևս մեկ ընդդիմադիր է ձերբակալվել«Ավտորիտար մարտավարություն»՝ եվրոպացի քաղաքական գործիչները վրացի ընդդիմադիրների ձերբակալության մասին