Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Խաբեիշվիլիին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Խաբեիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 4-ին պլանավորում է «խաղաղ հեղափոխություն» իրականացնել․ այդ օրը երկրում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընդդիմադիր գործչի ձերբակալության պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել: