Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն խիստ քաղաքական ճնշումների ֆոնին. Amnesty International

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն խիստ քաղաքական ճնշումների ֆոնին, քվեարկության նախօրեին հայտարարում է Amnesty International-ը։

Կազմակերպությունը պնդում է, որ Վրաստանի իշխանությունը նախընտրական քարոզարշավն իրականացնում է «խոսքի, միավորման և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման պայմաններում»։

«Ընդդիմության առաջնորդները բանտում են, այլախոհության դրսևորումը գործնականում քրեականացված է», - ասված է միջազգային իրավապաշտպան կառույցի հայտարարությունում:

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժերը բոյկոտում են հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում է 12 կուսակցություն։ Մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձեն ՏԻՄ ընտրություններից առաջ զգուշացնում է քաղաքացիներին և քաղաքական ուժերինԴատարանը Վրաստանի երրորդ նախագահից և ՊԱՀԾ նախկին պետից պահանջում է 3.3 մլն դոլար վճարել պետությանըԿոբախիձե․ «Սաակաշվիլիի կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել»Փողերի լվացման մեղադրանքով կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բուրչուլաձեն Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչն է ձերբակալվել