Զելենսկիի հայտարարությունից հետո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Ուկրաինայի հարցով քննարկումներին. NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո, որ Կիևը «իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան», ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել պատերազմի դադարեցնելու շուրջ այսօր Լոնդոնում նախատեսվող քննարկումներին, հայտնում է The New York Times թերթը:

Պարբերականը գրում է, որ այս կերպ Զելենսկին դեմ է արտահայտվել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առանցքային առաջարկներից մեկին։

Ավելի վաղ թե Washington Post-ի աղբյուրները հայտնել էին, որ ապրիլի 23-ին Լոնդոնում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ից առաջարկ կստանա բռնակցված Ղրիմը ռուսական ճանաչելու և առաջնագիծը սառեցնելու մասին:

«Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը։ Սա մեր Սահմանադրությունից դուրս է», - այդ տեղեկատվությունն այսպես էր մեկնաբանել Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ղրիմի և Ռուսաստանի կողմից գրավված այլ տարածքների կարգավիճակի քննարկումը հանգեցնում է միայն պատերազմի ձգձգման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու հարցը