Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը. Թրամփ

Ուկրաինայի նախագահը կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը Ռուսաստանի դեմ, եթե նա դա ցանկանում է, կամ կարող է շարունակել կռվել, Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը կրկին իր համոզմունքն է արտահայտել, որ ցանկացած խաղաղության պայմանավորվածության դեպքում Ուկրաինան պետք է զիջի իր ինքնիշխան տարածքը Ռուսաստանին: Այս գաղափարը մշտապես մերժում են Կիևն ու նրա եվրոպական դաշնակիցները։

Վլադիմիր Զելենսկին, որ արդեն ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի հետ, հույս է հայտնել, որ Ամերիկայի և եվրոպացիների հետ համատեղ ուժը կստիպի Ռուսաստանին իրական խաղաղության:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ իր օրակարգի կարևորագույն կետերից մեկն ամուր անվտանգության երաշխիքներ ստանալն է ԱՄՆ նախագահից՝ Ռուսաստանի հետագա ագրեսիայից պաշտպանվելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոն. Եվրոպացիները Թրամփին հարցնելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուիթքոֆ. Ռուսաստանը «որոշ զիջումների» է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում