Երեկոյան ԶՊՄԿ աշխատակիցները կհանդիպեն տնօրինության հետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հավաքվել են կոմբինատի մուտքի մոտ, Քաջարան, 5-ը փետրվարի, 2025թ.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։

Սյունիքում «Ազատության» թղթակիցը փոխանցում է, որ քիչ առաջ տնօրինության հետ հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել, այն տեղի կունենա երեկոյան ժամը 5-ին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Երեկ երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չտվեց։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԶՊՄԿ տնօրինությունը «մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը»Գործադուլավորները և կոմբինատի ղեկավարությունը համաձայնության չեն եկել. Հայաստանի թիվ մեկ հարկատուն 5 օր է չի աշխատում

Մանրամասները տե՛ս այստեղ