ԶՊՄԿ տնօրինության և գործադուլավորների միջև համաձայնություն ձեռք չբերվեց

ԶՊՄԿ աշխատակիցների բողոքի ակցիան, փետրվար, 2025թ.

Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԶՊՄԿ տնօրինությունը «մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը»Գործադուլավորները և կոմբինատի ղեկավարությունը համաձայնության չեն եկել. Հայաստանի թիվ մեկ հարկատուն 5 օր է չի աշխատումԶանգեզուրի կոմբինատի աշխատակիցների քվեարկությունն ավարտվեց, կեսից ավելին կողմ է քվեարկել գործադուլի պահանջներին