«Ժամանակ»-ը մեկնաբանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման սահմանադրականության մասին Սահմանադրական դատարանի նախօրեին կայացրած որոշումը. - «Պայմանագիրն արդեն ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունը, սակայն դրա վերաբերյալ հարցերը դեռ չեն ստացել իրենց պատասխանները: Մասնավորապես, մինչեւ այժմ Հայաստանի իշխանությունը որեւէ հիմնավոր եւ տրամաբանական բացատրություն չի տվել, թե ինչու էր հենց այժմ պետք է այդպիսի պայմանագիր, թե ինչու էր պետք երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը, եթե նախորդ ժամկետի լրանալուն կար դեռեւս մոտ տասը տարի: Հստակ չէ նաեւ, թե ռուսներն ինչպե՞ս են մասնակցելու Հայաստանի անվտանգության ապահովմանը, ի՞նչ մասնակցություն են ունենալու այդ գործում անհրաժեշտ որոշումների կայացմանը: Հստակ չէ, թե արդյոք ռուսները այդ պայմանագրով ի՞նչ դիրքորոշում են որդեգրելու Ղարաբաղի հարցում հնարավոր ցնցումների պարագայում»: