Վերլուծաբանների համոզմամբ` այդ այցը 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերջնական չեղարկումից փրկելու Եվրամիության վերջին փորձն է:
Իրանն առաջիկա օրերին տիեզերք կարձակի գիտական արբանյակ: Այդ մասին հայտնել է Իրանի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար Մորտեզա Բերարին:
Կոսովոյում երկու խոշոր կուսակցությունները՝ «Ինքնորոշումը» և «Դեմոկրատական լիգան», կնքել են գործարք, որը թույլ կտա կառավարություն կազմել:
Պեկինը կտրականապես հերքում է մեղադրանքը և պարզաբանում, որ Սինծիանում ստեղծվել են ոչ թե համակենտրոնացման ճամբարներ, այլ «վերադաստիարակման կենտրոններ»:
Պաղեստինն այդ որոշումն ընդունել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի անցած շաբաթ հրապարակած ծրագրի կապակցությամբ:
Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ զոհերի թիվը հասել է 259-ի:
ԱՄՆ Սենատում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատական գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին:
Մայք Փոմփեոն Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել «իրական առաջընթաց ապահովել ամերիկա-բելառուսական հարաբերություններում»:
Պետական դեպարտամենտում 33 տարի աշխատելուց հետո Յովանովիչը մնացել էր գերատեսչությունում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի դասախոսի հաստիքով:
Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմայի իշխանությունից պահանջել է անհապաղ ձեռնարկել ռոհինջա մահմեդականների պաշտպանությանն ուղղված միջոցներ:
Երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին:
Պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարում, նա կուղևորվի նաև Ուկրաինա, Ղազախստան և Ուզբեկստան:
Իսրայելը և միջազգային համայնքը հունվարի 27-ին են նշում Հոլոքոսթի օրը։
Առաջիկայում Սենատում պաշտպանական կողմը կներկայացնի իր փաստարկները:
Առաջիկայում ելումուտը Վուհան ամբողջությամբ կարգելվի:
Economist հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները:
Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ՝ Թրամփը պաշտոնանկ չի արվի։
Բեռնել ավելին