Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն էլ կարող են նախագահի թեկնածու առաջադրել, սակայն այստեղ էլ դեռ հստակություն չկա։
Խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց՝ նախագիծը մի քանի օրից պատրաստ կլինի։
Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը պետք է զբաղվի իշխող խմբակցության պատգամավորով։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանական խմբի բողոքը։
Նույն աթոռին երկու օր առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էր նստած, այսօր՝ նրա որդին Սեդրակ Թևոնյանը։
Մեկնարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մոր ու դստեր մահվան հանգամանքները պարզվում են։
Ո՞վ պետք է վճարի աշխատող քաղաքացու կորոնավիրուսի թեստի համար, այս հարցը Սահմանադրական դատարանի որոշումից երկու շաբաթ անց էլ հստակ պատասխան չունի։
Միքայել Խաչատրյանի կարծիքով` պատվաստման ցուցանիշը բարձրացնելու բեռը պետք է կառավարությունը, Առողջապահության նախարարությունը կրեն։
Պետական համակարգի պաշտոնյաների հետ հանդիպմանը Փաշինյանը խոստովանել է՝ Հայաստանի մեծագույն մարտահրավերը արտաքին անվտանգության հարցն է։
44-օրյա պատերազմում զոհված զինվորների մարմինները նկուղում պարկերով +12 ջերմաստիճանի տակ օրերով անփույթ պահելը հանցագործություն չէ՝ ըստ Հայաստանի քննչական կոմիտեի։
Հնարավո՞ր է նաև Ալիև-Փաշինյան դեմ առ դեմ հանդիպում`պաշտոնապես դեռ չի հաղորդվել: Քաղաքագետ Քոչինյանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, նման հնարավորությունը չի բացառում:
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նա լավագույն թեկնածուն չէ, գործընթացը կարող է ձախողել։
Ընդդիմությունը թեկնածու չուներ։ Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում հաստատվեց միայն իշխանության չորս ձայնով։
Ազգային ժողովի դահլիճն աշխուժացավ Թովմասյանի հարցից: Իշխանական պատգամավորները վրդովվեցին, որ պատգամավորը մեջբերեց Ալիևի հայտարարությունը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն անհրաժեշտ են՝ ինչ նախապայման էլ որ Թուրիքան դնի, ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետի դուստրն էլ Ոստիկանության զորքերում է աշխատել, որևէ պարտականություն չի կատարել երեք տարվա ընթացքում ու 9 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։
Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է վերացնել քրգործերով անցնող պատգամավորների՝ երկրից դուրս գալու արգելքը։
36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։
Բեռնել ավելին