Ապրիլյան պատերազմից օրեր անց պաշտոնից ազատված բարձրաստիճան զինվորական Կոմիտաս Մուրադյանը դեմ չէ, որ պատերազմի հանգամանքները քննի Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովը:
«Ազգային անվտանգության ծառայությունում արխիվային նյութերի անհետացման փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել, նյութերը շուտով կուղարկվեն քննչական մարմին», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից:
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն ակնկալում է, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները գրավոր առաջարկներ կներկայացնեն իրենց նախաձեռնած անցումային արդարադատության, դատական համակարգը զտելու՝ վեթինգի օրենսդրական նախագծի վերաբերյալ:
Կառավարություն Ազգային ժողով հարցուպատասխանն այսօր ընթացավ առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Ազգային ժողովը դատական համակարգը բարեփոխելու, դատավորներին զտելու՝ վեթինգի ենթարկելու նախագծի աշխատանքները սկսել է:
Ապրիլյան պատերազմի հանգամանքները պատշաճ քննելու և իրականությունը հանրության դատին ներկայացնելու կողմնակից է քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Գևորգ Աբաջյանը:
Քաղաքական ուժերի հետ Դաշնակցության հանդիպումների ծրագրերը Հովիկ Աղազարյանին չեն մտահոգում։
Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է՝ «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե´ք»:
Ոստիկաններին հաջողվում է իրավիճակը հանդարտեցնել, որպեսզի բախումներ տեղի չունենան։
«Բայց նաև պրովոկացիային եմ դեմ», - հավելում է նախկին նախագահի որդին:
Մինչ Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից զեկուցում էր հետհեղափոխական տարվա ընթացքում կոռուպցիայի ու տարատեսակ հանցագործություների դեմ դատախազության մղած պայքարի վիճակագրությունը, ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը պարզաբանում պահանջեց Գլխավոր դատախազի ֆինանսական աղբյուրների մասին:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարեց, որ հեղափոխությունից հետո Գլխավոր դատախազության աշխատանքը խիստ ծանրաբեռնված է, քրեական հետապնդման մարմինների նկատմամբ հանրային վստահության աճ է նկատվել:
«Հաղթանակի զգացումը ընդմիշտ է: Մենք, եթե ճշգրիտ օրը ունենայինք, հավանաբար կնշեինք նաև Ավարայրի ճակատամարտի օրը», - այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Եկող շաբաթ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ծրագրված չէ, ասում է արտգործնախարարը:
Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթեր ոչնչացնելու գործով ինչո՞ւ բանտում չէ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այս հարցով մեկնարկեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանը:
Բեռնել ավելին