Վարչապետն ընդգծեց. - «Մեր պայքարը և հեղափոխություն ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ»։
Քանի դեռ սեփական միջավայրը աղտոտելու և դրա մեջ ապրելու հետ հաշտ են քաղաքացիները, ուրեմն հեղափոխությունը կիսատ է, ասում է վարչապետը:
Խորհրդարանի գործունեության մոնիթորինգ իրականացնող ծրագրի ղեկավարն էլ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ է այսպիսի պատկեր արձանագրում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները տասնամյակներ շարունակ կեղծ աճուրդներով տիրացել են ազատ հողատարածքների:
Վլադիմիր Վարդանյանի պնդմամբ՝ դատական համակարգի խնդիրները մինչև հեղափոխությունն են ձևավորվել, բայց դրանք շտկելու քաղաքական կամք կա այսօր:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ եթե Հայաստանում հինգ տարվա ընթացքում ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրանա, ծխողները կկազմեն հանրության 32 տոկոսը:
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով:
Վազգեն Սարգսյանի ծննդան օրվա առիթով այսօր Եռաբլուր պանթեոնում էր Հայաստանի ամբողջ իշխանական վերնախավը՝ բացառությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը աշխատանքային այցով Բելգիայում է:
Հանրության վստահության քվեով ձևավորված իշխանության համար էլ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու խոչընդոտներ կան: Այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Մարտի 1-ի ոճրագործության զոհերի իրավահաջորդներին և վիրավորներին փոխհատուցում տրամադրելու նախագիծն անցումային արդարադատության ենթատեքստ ունի, ասում է ԱԺ փոխնախագահը։
Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երեկոյան երթը, Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները:
Մարտի 1-ը եղել է այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո այնպիսի համակարգ է ստեղծել, որ որևէ քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողության ենթակա չլինի, հայտարարեց ԼՀԿ առաջնորդը։
Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված երթին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցի:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում է հրաժարական տալ, եթե պարզվի, որ ուժային կառույցները ճնշումներ են գործադրում Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նկատմամբ:
Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը հաստատեց, որ Արամ Դանիելյանը միակ ձերբակալվածը չէ:
Իշխանության գալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) շարքերն համալրելու ցանկություն է հայտնել ինը հազար քաղաքացի, բայց կուսակցությունում չեն շտապում դիմումները հաստատել:
Հակահեղափոխականությունը իշխանության միջին օղակներում է, որոշ ոլորտներում այս դասակարգի չինովնիկներն են քաղաքացիներին անվստահությամբ լցնում գործող իշխանության հանդեպ: Վստահ է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Բեռնել ավելին