Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին և ներկա մի խումբ պատգամավորներ այսօր հայտարարություն են տարածել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը միանալու մասին:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել ևս երկու ոլորտում՝ Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների:
Պատգամավորը համաձայնել է առաջարկին կառավարությանն աջակցելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության քվոտայով նախարարներն այսօր աշխատանքի էին ժամանել միայն իրերը հավաքելու և աշխատակազմին հրաժեշտ տալու նպատակով:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու փաստով ևս երկու քրեական գործ է հարուցվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն տարեվերջին:
Կառավարությունում սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները սկսվել են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից:
Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարման ճանապարհն ավելի ժամանակատար է, ասում է Լևոն Զուրաբյանը:
Հանրապետական կուսակցությունը այսօր երեկոյան հրավիրած գործադիր մարմնի նիստում քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, սակայն վերջնական որոշում չի ընդունվել:
Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի և արդարության հաստատմանն ուղղված ջանքերը վստահություն են ներշնչում Եվրոպական ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մինչև տարվա վերջ չեմ բացառում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ էության ամեն ինչ կախված է բանակցություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը:
Մարդիկ կատարել են իրենց ընտրությունն ըստ առաջադրված խնդրի, ասաց «Լույս» դաշինքի անդամը։
Հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի 3-րդ տեղը զբաղեցնելն արդեն մեծ բան է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, «Լույս» դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քարոզարշավի ընթացքը «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն գնահատում է «և՛ արդյունավետ, և՛ ոչ անարդյունավետ»։
Շահգելդյանն ասաց՝ ակնկալիքները դրական են։
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ հեղափոխությունից հետո առաջին նախընտրական պայքարն անհամեմատելի է մինչև այդ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ:
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ողջ թիմով լծվել է իրեն սևացնելու գործին, սակայն այդ կառավարությունում ԲՀԿ-ի հետագա գործունեության նպատակահարմարության վերաբերյալ կարծիք հայտնել չի ցանկանում:
Բեռնել ավելին