Քննարկվելու են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևին աջակցելու հետագա քայլերը։
Բայրամովը հերթական անգամ է անդրադարձել թեմային՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Դարիգա Նազարբաևան հայտարարում է, որ այդ որոշումը կայացրել է, որպեսզի կենտրոնանա սոցիալական, հումանիտար, մշակութային և բարեգործական գործունեության վրա։
Պատժամիջոցների սահմանումը «ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին և մեր ժողովրդին», - նշել է Ղարիբաշվիլին։
«Anonymous թիմը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին», - ասվում է խմբի հրապարակման մեջ, որին ավելացվել է #Ukraine հեշթեգը։
Հաջիևն ընդգծում է «պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը»։
Կրեմլի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն «ըմբռնում է հայտնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունների վերաբերյալ»։
ԱՄՆ նախագահը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցների մասին։
Ամերիկյան կառավարությունը, մասնավորապես, սահմանափակումներ է կիրառում ռուսական բանկերի նկատմամբ, որոնց ակտիվները կազմում են առնվազն մեկ տրիլիոն դոլար։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի երկու պետական բանկերի և Պետդումայի պատգամավորների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել այդ «հանրապետությունների» ճանաչմանը։
Ջոնսոնը չի բացառել ապագայում Ռուսաստանի անջատումը միջբանկային վճարումների SWIFT համակարգից։ Պատժամիջոցների կենթարկվեն նաև ռուս օլիգարխները:
«Մեծ յոթնյակի» անդամ երկրները խստորեն դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Արևմուտքը խստորեն դատապարտում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և Մոսկվային սպառնում լրացուցիչ կոշտ պատժամիջոցներով։
«Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհա-ռազմավարական հետևանքներ», - ասվում է դաշինքի հայտարարությունում։
Եվրամիության առանցքային պետության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը չի մոռանա Ռուսաստանի «խայտառակությունը»։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խստորեն դատապարտել է ռուսական ագրեսիան։
Բրիտանական կառավարության ղեկավարը պատրաստվում է հատուկ ուղերձով հանդես գալ։
Այս որոշմամբ երկու երկրները զրկվում են դիվանագիտական հարթակում երկկողմ հաղորդակցության հնարավորությունից:
Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Մոսկվայում ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Բեռնել ավելին