Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնը թանկարժեք նվեր ստացավ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից։
10 օր առաջ շինարարները փակել էին իրենց կողմից կառուցվող ավտոճանապարհը։
Ուշ երեկոյան ոստիկանները նկատել են փայտով բարձված ավտոմեքենան անտառից իջնելիս, հրահանգել են կանգ առնել, բայց վարորդը չի ենթարկվել ու ավելի է արագացրել ընթացքը։
Վանաձորի խոշորացման գործընթաց է տեղի ունենում, շրջանառվող նախագծերով հարակից մի քանի փոքր գյուղեր կմիանան Վանաձորին:
Հայաստանում պատվաստվողների թիվը ևս աճում է՝ արդեն 220 հազարից ավելի մարդ է պատվաստվել, ընդ որում՝ շուրջ 100 հազարն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում:
Երեք ամսից Վանաձորի համայնքապետի ընտրություններն են:
Գյուղում ասում են, որ բարեգործական ճամբարի գաղափարը փրկություն էր գյուղի երեխաների համար։
Հարևան Արմանիսում բազմաթիվ խոստումներով հանքարդյունաբերություն սկսած ընկերությունից այդպես էլ օգուտ չտեսան։
Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու շինարարները 7 ամսվա չստացած աշխատավարձերի պահանջով այսօր փակել էին իրենց կողմից վերակառուցվող միջպետական ճանապարհը։
Այսպիսի կարգախոս ունի Լոռու մարզի Դեբետ գյուղի հյուրատներից մեկի սեփականատիրոջ՝ Տաթևիկ Աղաբաբյանի այցեքարտը։
Ի՞նչ նպատակով են իրենց գյուղում տեղակայվել ռուս սահմանապահները. խաղաղություն պահպանելո՞ւ, թե՞ հողերը հանձնելու համար։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները հստակ տեղեկություն չեն տալիս՝ արդյո՞ք սահմանագծման աշխատանքներ են սկսելու Տավուշում։
«Մենք ունենք մի իրավիճակ․ արտադրող գյուղացի և գնորդ քաղաքացի, իրար չեն հանդիպում», ասում է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ղեկավարը։
Այստեղ անշարժ գույքը երեք անգամ թանկացել է։
Հարթագյուղցի Նորիկ Ավետիսյանն ասում է՝ գյուղի աշխատանքը բարդ է, եկամուտը քիչ, հողը գրեթե չեն մշակում, քիչ քանակով անասուն են պահում։
Գյուղում նորաստեղծ ընտանիքներին վարձակալությամբ տրամադրելու համար նախատեսված ազատ պահուստային հող այս պահին չկա։
Մամիկոն Ասլանյանն ասում է՝ ամեն ինչ անելու է Վանաձորում ընտրությունները «սուր քաղաքականությունից» հեռու պահելու համար։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմինե Պողոսյանը պնդում է, որ նախընտրական շրջանում իրենից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում գրել ու լքել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի իր 30 տարվա աշխատատեղը։
Օձուն համայնքի ղեկավարին մարզպետարանում ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործում մեկ ամիս անց դեռ բացահայտումներ չկան։
Նա իր հրաժարականը պայմանավորել է առողջական խնդիրներով։
Բեռնել ավելին