Ղարաբաղյան հակամարտության տարիներին, հատկապես 2016-ի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրեր այսօր հայտարարեցին, որ միանում են վարչապետի տիկնոջ՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին։
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ անցկացրեց մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում, որտեղ հիմնականում առանձնատներ են։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն թաղամասում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու հարակից տարածքում։
Նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգումներ է իրականացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանում։
Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ է ստացել մշակույթի փոխնախարարից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի՝ գրեթե ավարտված շինարարությունը, պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի՝ գրեթե 2 ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն այսօր ի վերջո աշխատասենյակը զիջեց համագյուղացուն՝ Ռազմիկ Մկրտչյանին, որը մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Այս տարի Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի առնվազն 177 հանցագործություն։
Երեկվանից Հայաստանում ալյուրի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մինչդեռ Վանաձորում գրեթե բոլոր հացարտադրողներն արդեն մեկ շաբաթ հացի գինն ավելացրել են 20-30 դրամով։
Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի 28-ամյա ղեկավար Սուրեն Հարությունյանը հրաժարական է տվել։
Հիմնադրամների կասկածելի գործողությունների մասին ոստիկանությունը հաղորդումներ է ստացել թե՛ բժիշկներից, թե՛ մանկավարժներից։
Դա գումարվել է նախորդ տարիների՝ արդեն անհուսալի համարվող 1 միլիարդի հասնող պարտքին։
Լոռու մարզի Հագվի գյուղում, Սեդվի գետակի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով էր լինելու հանրային լսումը։
Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր Վանաձորի դպրոցների տնօրեններին հորդորեց չներգրավվել քաղաքականության մեջ։
Տարիներ շարունակ Լոռու մարզային իշխանությունների կողմից ստեղծված և ղեկավարված 3 հիմնադրամների ֆինանսներն գոյացել են համապատասխան ոլորտների աշխատակիցների կամավոր հանգանակությունների հաշվին։
Բեռնել ավելին