Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքային տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ:
Հայաստանի սահմանադրական դատարանը որոշել է ժամանակավորապես կասեցնել Ընտրական օրենսգրքի այն դրույթի գործողությունը, որը տեղական ընտրություններում համայնքի ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորություն է տալիս ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիներին:
4,5 ամսվա դադարից հետո խորհրդային տարիների քիմիական արդյունաբերության հսկաներից «Նաիրիտ» գործարանը կաուչուկի առաջին արտադրանքն է թողարկել։ Գործարանում, սակայն, շարունակում են հրատապ մնալ բազմաթիվ խնդիրներ: