Անդրադառնալով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի գազի սուբսիդավորման դիմաց Երևանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, «Ժամանակ»-ը նկատում է․ - «Փաստորեն, Հայաստանի ինքնիշխանությունն ու ապագան վաճառվել են 30 տոկոսով, այսինքն՝ այդ 30 տոկոսն, ըստ էության, դառնում է Հայաստանի համար այն «30 արծաթը», որով դավաճանվում է Հայաստանի անկախությունը, որով կատարվում է Հայաստանի ինքնիշխանության, ըստ էության, հուդայական մատնությունը»: