«Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» վերնագրված նախընտրական ծրագրում որեւէ անդրադարձ չկա արտագաղթը կանխելուն, այնտեղ անգամ չկա «արտագաղթ» բառը: Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար` կարեւորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերի մշակումը: Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42,7 հազարը` նախորդ տարի», - գրում է «Ժողովուրդ»-ը: