Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխություն:
Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աջակիցներին ապրիլի 17-ին, արդեն գիշերվանից շրջափակել Ազգային ժողովի շենքը և այդպիսով տապալել նիստը, որի ընթացքում իշխող կոալիցիան պատրաստվում է վարչապետի պաշտոնում հաստատել Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը կանխելու նպատակով պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված բազմամարդ հանրահավաքում բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ արեց «միավորվել և ներել իրար»:
«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» այսօր ավարտելու է երկու շաբաթ տևած քայլերթը և Ազատության հրապարակ հասնելուց հետո քաղաքացիական անհնազանդությունների շարք է խոստանում:
«Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատը հայտարարում է, որ դեմ է բռնությանը և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ պայքարելու է բացառապես խաղաղ անհնազանդությամբ:
Կարեն Կարապետյանը չի հրաժարվում իր խոսքերից, թե պատրաստ է ապրիլին նորից ստանձնել վարչապետի պաշտոնը՝ չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ դեմ չէ Հանրապետականի կողմից առաջադրվել վարչապետի թեկնածու:
Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5, Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը՝ 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը՝ 3-ական տարվա ազատազրկման: Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ Հովհաննես Պետրոսյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ մինչև մեղադրյալի աթոռին հայտնվելը մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը:
Ի տարբերություն շատերի՝ Արթուրը Սարգսյանը ազատ մարդ էր, այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, ով «Հաց բերող»-ի մահվան տարելիցին որպես խորհրդանշական քայլ դատարան էր եկել ձեռքին մի կտոր հաց:
Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելուց մեկ ամիս անց քրեական գործով մեղադրյալներ և կասկածյալներ առայժմ չկան, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
«Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի հետապնդումը»․ այսպես էր վերնագրել իր պաշտպանական ճառը փաստաբան Արայիկ Պապիկյանը
Վերաքննիչ ատյանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Բեռնել ավելին