Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իրանահայ 18-ամյա Իլեն Ռոստամիին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել։
18-ամյա Իլեն Ռոստամին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել, վիրահատվելու համար Իրան էր մեկնել:
Մայիսի 1-ին, 79-ամյա Վրանուհի Գևորգյանը կամ Լեյլա տատիկը, տասը ժամից ավելի կանգնել է Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի առաջին շարքերում։
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել է աշխատանքից: Այսօր ավելի վաղ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Քիչ առաջ դիմակավորված, քաղաքացիական անձանց կողմից բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանը։
Լեյկոզով հիվանդ 44-ամյա Զավեն Գրիգորյանը, բուժումներ ստանալուն զուգահեռ, մասնակից է եղել վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող ընդդիմության ցույցերին։
Բեռնել ավելին