Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Աշոտյանի դեմ քրեական գործն անձնական վրեժխնդրություն է:
Գլխավոր դատախազությունից նաև հաստատեցին Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը։
Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այս փոփոխությունը։
Ընդդեմ ոստիկանական բռնությունների արդեն երկրորդ անգամ գործադուլ հայտարարած փաստաբաններին այսօր ընդունեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Եղիշե Կիրակոսյանը պնդում է՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։
Ընդ որում, վեցից չորսի լիազորությունները դադարեցվել են երկու օր առաջ։ Նրանց շարքում, սակայն, դեռևս չկան աղմկահարույց գործեր քննած դատավորները, օրինակ՝ 2008-ի մարտի 1-ի գործերով ընդդիմադիրների դեմ վճիռներ կայացնողները։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընթերցեց որոշումը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից:
Իրավապահները լռում են մեծ աղմուկ հանած խոշտանգման գործի մասին՝ այդպես էլ չհստակեցնելով՝ արդյոք անցած ուրբաթ հարուցված վարույթից հետո ԱԱԾ-ն հարցաքննել է Արգիշտի Քյարամյանին ու Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանին։
Հայտնաբերումից հետո ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ մեկ տոննա կոկաինը անարգել մուտք է գործել Հայաստանի մաքսային սահմանով, և որ իր ենթակաները սահմանի վրա չեն հայտնաբերել այն։
«Ազատության» հետ զրույցի պահին Գարիկ Աբրահամյանը դեպի Վորոնեժ ճանապարհին էր, հորեղբոր ընտանիքին հյուր էր գնում, վերջին պահին չէր կարող չեղարկել ուղևորությունը։
Դատարանի վճռում նշվում է, եթե Սաֆարյանները իրենց կամքով դուրս չգան տնից, ապա նրանց տնից կհանեն հարկադիր ծառայության աշխատողները։
Պաշտոնաթող նախագահին մեղադրանք դեռ չի ներկայացվել։
Բեռնել ավելին