Ըստ Հայաստանում Եվրամիության դեսպանի, ծրագրի շրջանակներում նախատեսվում է կոնկրետ ոլորտների զարգացումից զատ նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիր լուծել:
Այսօր կատարված վերահաշվարկի արդյունքում հաղթած թեկնածուի՝ անկուսակցական Հովհաննես Պողոսյանի օգտին տրված քվեների թիվը մեկով աճել է:
Կառավարությունը ծրագրում է զարգացնել զբոսաշրջությունը Գյումրիում: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ Գյումրի կատարած իր առաջին այցի ժամանակ էր հայտարարել, որ այն տուրիզմի զարգացման համար ֆանտաստիկ քաղաք է:
Գյումրիում այս տարի աննախադեպ ցուրտ եղանակ էր դեկտեմբեր ամսին, երբ ջերմաստիճանը -25-30 էր:
Զոհերի հարազատները մինչ օրս չեն հավատում, որ ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովն Ավետիսյաններին միայնակ է սպանել: Ի դեպ՝ աննախադեպ այդ սպանդի երկրորդ տարելիցի օրը հիշել էին միայն զոհերի հարազատները: Որևէ պաշտոնյա Ավետիսյանների տուն չէր այցելել:
Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում էր կազմակերպվել 2017-ի առաջին զորակոչը:
Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանքի դաժան սպանությունից երկու տարի անց դեռ բազմաթիվ հարցեր են մնում, որոնց պատասխաններն անցած տարի տեղի ունեցած դատավարությունն այդպես էլ չտվեց:
Այդ ծրագրով 3 տարվա ընթացքում 3 փուլով ընդամենը 16 կմ երկարությամբ ճանապարհ է հիմնանորգվելու, նաև արտաքին լուսավորության ցանցն է արդիականացվելու:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը տարին ամփոփեց Գյումրիում կայացած մամլո ասուլիսին:
Մինչդեռ, քաղաքի սպորտային հաստատություններն ու, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը կրող մարզադպրոցն անմխիթար վիճակում են:
Երկրաշարժից 28 տարի անց՝ Ախուրյան համայնքի 104 ընտանիքների այսօր բնակարանների բանալիներ հանձնվեցին:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո այսօր ընդունեց ու ճանապարհեց ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը: Այսուհետ «Պոբեդա»-ն շաբաթական 3 նման չվերթներ կկատարի:
ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին այցելել էր Գյումրի:
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը ցանկանում է Գյումրին տուրիզմի մայրաքաղաք դարձնել:
Շիրակի մարզի Հառիճ համայնքի մերձակայքում գտնվող քարի հանքերում տարիներ ի վեր լռություն է տիրում: Հառիճեցիների մեծ մասը, մինչդեռ, հենց այդ քարհանքերում էին աշխատում:
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է:
Կառավարությունն իր 6-ամսյա ծրագրում շատ հակիրճ անդրադարձել էր աղետի գոտուն, մասնավորապես, հայտարարելով, որ նախատեսում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շարունակական իրականացում: Այդ ծրագիրը, սակայն, կավարտվի 2017-ին։
Բեռնել ավելին