Վարդան Ղուկասյանը ԱԺ ընտրություններից առաջ եւ հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:
1988 թվականի երկրաշարժից հետո Աշոցքում Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նվիրատվությամբ կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը արդեն շուրջ 20 տարի անվճար սպասարկում է հիվանդներին:
Գյումրիի քաղաքապետարանում այսօր հրավիրել էր կենտրոնական հրապարակի կառուցապատման հարցով հանրային լսումներ:
Այսօր Գյումրիում բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքի մասնավոր բուհերից մեկի` Ձեռներեցության միջազգային ակադեմիայի տեղի մասնաճյուղի ուսանողները:
Հայաստանի ֆուտբոլային ակումբները եւս, հետեւելով ազգային հավաքականի օրինակին, սկսում են հաջողություններ արձանագրել։
Ղարաբաղյան պատերազմի գյումրեցի վետերան, ընդդիմադիր ՀԱԿ անդամ Ժորա Աթոյանը մահացել է հուլիսի 6-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո։
Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի 119 համայնքներից 86-ում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
Այսօր հայ ամենասիրված դերասաններից մեկի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 82 տարեկան:
Շիրակի մարզում բերքահավաքին դեռ երկու ամիս կա, սակայն գյուղացիների համար արդեն իսկ ակնհայտ է, որ հացահատիկի բերքատվության ցուցանիշը բավականին ցածր կլինի:
Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ այսօր հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել ընթացիկ ամսվանից:
Կառավարությունը հանդես է եկել համայնքապետերին նոր լիազորություններ տալու նախաձեռնությամբ, որի նպատակն է բարելավել հարկերի եւ տուրքերի հավաքման գործընթացը։
Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շարքին հրավիրվել էին հայ եւ թուրք մտավորականներ, արվեստագետներ: Հյուրերի թվում էր նաեւ Հրանտ Դինքի այրին:
Շիրակի մարզի Բասեն համայնքի գյուղապետ Համլետ Պետրոսյանը համագյուղացիների ու արտերկրում ապրող բասենցիների տրամադրած միջոցներով անցած տարվանից սկսել է գյուղի՝ 19-րդ դարի կառույց հանդիսացող ավերված եկեղեցու վերականգնումը, սակայն շինարարությունը սկսելուց կարճ ժամանակ անց այն կասեցվել է։
Սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ու ավագանու ընտրություններին «Քաղաքը մերն է» նախաձեռնող խումբը առաջարկելու է «այլընտրանքային ավագանու թիմային կազմ»:
Տիգրան Սարգսյանը Գյումրի կատարած իր աշխատանքային այցի ժամանակ խուսափեց կոնկրետ պատասխան տալ հարցին, թե արդյո՞ք շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ:
Գյումրեցի 480 անօթեւան ընտանիք մասնակցեց հերթական վիճակահանությանը:
Անցած խորհրդարանական ընտրությունները լարված էին հատկապես Գյումրիում: Շիրակի մարզի դատախազությունը 22 հաղորդում է ստացել, որոնց մի մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր:
Գյուղացիները պնդում են, որ վերջին օրերին Հայաստանի խոշոր կաթնամթերք արտադրող ընկերությունները սկսել են նախկին 150-140 դրամի փոխարեն 1 մեկ լիտր կաթը մթերել 110-130 դրամով, ինչի հետեւանքով իրենք վնասներ են կրում։
Գյումրիի երկարամյա քաղաքապետը իր հրաժարականի մասին լուրեր տարածողներին «բանսարկուներ» անվանեց:
Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը։
Բեռնել ավելին