Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատժամիջոցների հակամարտությանը, կարծում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որը լավ հնարավորություն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի համար առաջին անգամ հաղթահարել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլն ու դառնալ առաջնությանը մասնակից 24 երկրներից մեկը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արմեն Նիկողոսյանը։
Թեև խորհրդարանական լսումների թեման թանկացումների պատճառներին և գնաճը մեղմելու հնարավորություններին էր վերաբերում, սակայն Կառավարության ներկայացուցիչները այսօր ավելի շատ խոսեցին ոչ թե գնաճը մեղմելու քայլերի մասին, այլ փորձեցին ապացուցել, որ թանկացումները իրականում նշանակալի չեն, նոր աքցիզային դրույքաչափերը առանձնապես չեն ավելացնում հարկային բեռը:
Իրավական ակտերի նախագծերի E-draft կայքում հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդներին տարկետում տալու կարգը:
Խորհրդարանը միանգամից երկու օրենսդրական նախաձեռնությամբ անդրադարձել է խաղատներում և համացանցում շահումով խաղերի, տոտալիզատորների եւ վիճակախաղերի կազմակերպմանը:
Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են, այլ «տնտեսական խելամիտ քաղաքականությունը»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ ըստ էության մեկ անձ է որոշում, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ղեկավարությունը 2018 թ․֊ի ապրիլից հետո, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Վերին Լարսի անցակետը դեռ փակ է բեռնատար մեքենաների համար, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Ելք»-ի պատգամավորի կասկածում է, որ իշխող խմբակցությունն այդ կետը փոփոխության ենթարկի։
«Եվրամիության հետ ստորագրված Համախարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ», - այսօր Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը:
Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանն արդեն սկսել է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը:
Բեռնել ավելին