«Հրապարակ»-ը արձանագրում է. - «Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որը չի մնում անցյալում: Եթե մի օր, մոտ կամ հեռու ապագայում, ոչ միայն թուրք հասարակական-մշակութային գործիչները, այլեւ թուրքական իշխանություններն էլ Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեն, Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջեւ խոնարհվեն, նույնիսկ իրենց աստծո առջեւ երդվեն, որ աշխարհի որեւէ ծագում թույլ չեն տա նման ողբերգության կրկնություն, հայերը չեն դադարի ցեղասպանությունը հիշելուց»: