«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ասում է. - «Երբեւէ հանրահավաքները չդիտարկելով որպես ինքնանպատակ՝ նշեմ, որ հանրահավաքների դադարն էլ պետք է չափի մեջ լինի: Իմ մոտեցումը շատ պարզ եւ հստակ է՝ եթե կա պահանջ, իսկ պահանջ ես տեսնում եմ, որ կա, եւ եթե կա ասելիք, իսկ ասելիք ընդդիմությունը շատ ունի, եւ իշխանությունը անընդհատ նյութ է տալիս, ուրեմն հանրահավաքներ պետք է արվեն ու անպայման կարվեն»: