Օգոստոսի 8-ին դարձյալ լարված իրավիճակ էր Երեւանի քաղաքապետարանի առջեւ։ Ի պատասխան նստացույց իրականացնող ակտիվիստների ակցիայի, ոստիկաններն ուժի կիրառմամբ մեկը մյուսի ետեւից ոստիկանական բաժանմունք տարան երիտասարդներին, որից հետո ցուցարարների մի խումբ փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը։