Շիրակի մարզու ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը։ Ցուցմունք տվող ամբաստանյալը պատմեց բռնությունների մասին՝ տալով բարձրաստիճան ոստիկանների անուններ։