Երկու տարի առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին, պնդեց՝ Երևանը պատրաստ չէ ստորագրել դատարկ թղթի տակ և բանակցում է Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ ստանալու համար:
Արդեն երկրորդ ամիսն է՝ այդ համաձայնագիրը պատրաստ է, և Երևանից ակնարկում են, թե շուտով կարող է ստորագրվել:
Ի՞նչ է սպասում Հայաստանին, ի՞նչ հաջողեց ստանալ Երևանն այս բանակցությունների ընթացքում և ի՛նչ տվեց: