Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հարավը հոսանքազրկվել է


Ֆրանսիայի հարավային ծովափնյա շրջանները այսօր առավոտյան հոսանքազրկվել են, հաղորդում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցվել են «Ծովափնյա Ալպեր» դեպարտամենտի մի շարք խոշոր բնակավայրերում, այդ թվում Կանն քաղաքում, որտեղ այս պահին շարունակվում է հեղինակավոր միջազգային կինոփառատոնը։

Հարավային Ֆրանսիայի էլեկտրամատակարարումն իրականացնող RТЕ FRANCE ընկերությունը հոսանքազրկման պատճառները չի նշել՝ հայտարարելով միայն, որ այս պահին աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG