Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
X-ում հրապարակած գրառման մեջ ֆոն դեր Լայենը վերստին պնդել է՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, Իրանն էլ ՝ տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրն է։
«Եվրոպան միշտ հստակ հայտարարել է ՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ձեռք բերել։ Անհրաժեշտ է անհապաղ բանակցված լուծում», - ասված է ԵՄ հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունում։
Ֆոն դեր Լայենը տեղեկացնում է, որ Իսրայելի առաջնորդի հետ զրույցի ընթացքում նաեւ Գազային են անդրադարձել, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 54 հազար մարդ է սպանվել ՝ ըստ պաղեստինյան իշխանությունների՝ մեծամասամբ երեխաներ ու կանայք։ Պաղեստինյան անկլավը մարտից շրջափակման մեջ է, իսրայելական կողմը թույլատրում է միայն սահմանափակ քանակությամբ սննդամթերքի մատակարարումը։
«Գազայի մարդասիրական իրավիճակը անընդունելի է»,- հայտարարել է Եվրամիության ղեկավար պաշտոնյան։