Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունության և օրինականության պահպանմամբ. Պեսկով


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունության և օրինականության պահպանմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում հեղաշրջման պլանավորման մասին իշխանությունների պնդումների վերաբերյալ լրագրողների հարցերին։

Կրեմլի խոսնակին հարցրել են նաև ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին՝ արդյոք Մոսկվան այդ հարցով շփումների մեջ է Երևանի հետ։ Պեսկովը պատասխանել է․ «Այո, իհարկե: Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում»:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Կարապետյանը ոչ միայն Մոսկվայի կարևոր դաշնակիցն է, որի հետ «զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ» ունի, այլև հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

XS
SM
MD
LG