Մատչելիության հղումներ

Թրամփ. Ուկրաինական կարգավորման հեռանկարները պարզ կդառնան 1-2 շաբաթից


ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազատ կարձակի ավելի քան 1000 ուկրաինացի բանտարկյալների.

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը իսկապես ցանկանում է ինչ-որ բան անել», - ասել է Թրամփը Ուկրաինայի նախագահի և եվրոպացի յոթ առաջնորդների հետ հանդիպման մեկնարկին՝ կանխատեսելով որոշ «իրոք դրական քայլեր»։

«Գիտեմ, որ ավելի քան 1000 բանտարկյալ կա, և գիտեմ, որ նրանք ազատ են արձակելու նրանց։ Հնարավոր է՝ շատ շուտով », - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, թե «ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները պարզ կդառնան մեկ-երկու շաբաթից»։

Միաժամանակ, փաստել է՝ կա նաև հավանականություն, որ կարգավորում չի լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG