Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն և Գիդեոն Սաարը քննարկել են Գազայի, Լիբանանի և Սիրիայի հետ կապված հարցեր


Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի, Լիբանանի և Սիրիայի հետ կապված հարցեր:

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Պետքարտուղարը քննարկել է նաև Իրանի ազդեցությանը հակազդելու կարևորությունը:

Ռուբիոն և Սաարը համաձայնել են, որ իրենց երկրների միջև շարունակական սերտ համագործակցությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG