«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում», - ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արձագանքելով Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այսօր արված հայտարարությանը:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված: Հայաստանով անցնող երթուղու մասին խոսելիս Իլհամ Ալիևը նաև ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին»։