Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ»-ի ևս մեկ կարևոր հատված. Ալիև


«Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալությունը։

Հայաստանով անցնող երթուղու մասին խոսելիս Ալիևը նաև ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտ և հեռավոր հարևաններին»։

Նիստին, ըստ տարածված լուսանկարների, ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մինչև վերջերս «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում էր տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG