Մատչելիության հղումներ

ՇՀԿ-ն դատապարտել է իր դաշնակիցների դեմ հարձակումները, քննադատել առևտրային սահմանափակումները


Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդները, 1-ը սեպտեմբերի, 2025թ.
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդները, 1-ը սեպտեմբերի, 2025թ.

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին միավորող դաշինք է, որին ցանկանում է անդամակցել նաև Երևանը, դատապարտել է իր դաշնակիցների դեմ հարձակումները, քննադատել առևտրային սահմանափակումները։

Այս մասին ասված է կազմակերպության անդամների կողմից երկուշաբթի օրն ընդունված համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ հայտարարության տեքստում հիշատակված չէ։ 10 անդամ պետությունները, փոխարենը, դատապարտել են Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական գործողություններին նախորդած ապրիլյան ահաբեկչական հարձակումը Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում։

Կազմակերպությունը խստորեն դատապարտել է նաև Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, պնդել, որ քաղաքացիական թիրախների և միջուկային էներգիայի ենթակառուցվածքների դեմ ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Դաշինքը դատապարտել է նաև Գազայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և մարդասիրական աղետների պատճառ հանդիսացող գործողությունները։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG