Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը


Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է այն շինության քանդումը, որում շուրջ երեք տասնամյակ գործում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական Azertag գործակալությունը՝ հատուկ ընդգծելով, որ օրվա ընտրությունը պատահական չէ։

«Այս շենքում էին հանդիպումներ անցկացվում օտարազգի հայամետ քաղաքական գործիչների հետ, որոնք այցելում էին օկուպացված տարածքներ։ Այս շենքում էին անօրինական մուտքի վիզաներ և հավատարմագրեր տրամադրվում օտարերկրացի լրագրողներին։ Այս շենքում նստած էր այսօր Բաքվում դատվող Դավիթ Բաբայանը հայտարարում, որ ադրբեջանական դրոշը Ղարաբաղում կարող է ծածանվել միայն դեսպանատան շենքի վրա։ Այնպես որ, այն հանգամանքը, որ այս շենքի քանդումը մեկնարկել է հենց սեպտեմբերի 2-ին մեծ քաղաքական և խորհրդանշանական նշանակություն ունի», - պնդում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG