Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԽՄԿ հայտարարությունից:
ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։
«Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ», - նշված է հայտարարությունում։
Ադրբեջանում միջազգային այս կառույցի գործունեության դադարեցումը հատկապես տագնապալի է հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքների համար: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարողանում էր այցելել բանտարկված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահվել հարազատների հետ:
ԿԽՄԿ-ն վերջին անգամ հայ ռազմագերիների այցելել է հունիսին: