Մատչելիության հղումներ

Երևանում են պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից


Երևանում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը:

Սեմինարին մասնակցում են պատվիրակներ նաև Ադրբեջանից և Թուրքիայից: ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանը ներկայացնում է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը:

Հայաստանում վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարն անցկացվել է 2015 թվականին:

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ և բազմաշերտ զարգացումները, առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման և քաղաքական կամքի դրսևորման կարիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG