Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 7 լրագրողներ, այդ թվում՝ «Ազատության» թղթակիցը, դատապարտվեցին երկարատև ազատազրկման


«Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակից Ֆարիդ Մեհրալիզադեն
«Ազատության» ադրբեջանական ծառայության թղթակից Ֆարիդ Մեհրալիզադեն

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Ֆարիդ Մեհրալիզադեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվեց «Աբզաս մեդիա»-ի գործով։ Նույն պատժաչափն է սահմանվել նաև «Աբզաս մեդիա»-ի ղեկավար Ուլվի Հասանլիի, գլխավոր խմբագիր Սևինջ Աբասովայի և «Թուրան» գործակալության խմբագրի նկատմամբ։ Հասանլիի տեղակալ Մոհամեդ Կեկալովը դատապարտվել է 7.5 տարվա, իսկ լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8-ական տարվա ազատազրկման։

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մաքսանենգության, հարկերից խուսափելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։

Լրագրողները չեն ընդունել մեղքը և պնդում են, որ քաղաքական պատվերով պատժվում են իրենց մասնագիտական գործունեության համար։

«Երկրի հազարավոր այլ մարդկանց նման, ես մեղադրվում եմ մի հանցագործության մեջ, որը չեմ կատարել։ Դատարանում մենք ամբողջությամբ հերքել ենք առաջադրված բոլոր մեղադրանքները։ Նույնիսկ դատախազը՝ մեղադրանքի կողմի ներկայացուցիչը, հրաժարվեց ինձ հետ իրավական քննարկում սկսելուց՝ ըստ էության փախչելով դատարանի դահլիճից», - հայտարարել է Մեհրալիզադեն։

XS
SM
MD
LG