Մատչելիության հղումներ

Ահմեդով․ «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի Իլհամ Ալիևի անունը»


Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Ահմեդով, արխիվային լուսանկար
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Ահմեդով, արխիվային լուսանկար

Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» իրագործման միջազգային երաշխիքներ է ստացել»,- այսօր Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Միլի մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը։

«Վաշինգտոնի բանակցություններն ու դրանց ընթացքում ձեռք բերված հաջողությունները ադրբեջանական դիվանագիտության ամենավառ ձեռքբերումներից են։ «Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության կարևորագույն ծրագրերից է լինելու»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։

Ահմեդովի խոսքով,- «Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է կրում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքին» կշնորհվի նախագահ Իլհամ Ալիևինը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG