Մատչելիության հղումներ

Ալիև. «Զանգեզուրի միջանցքը շուտով կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ»


«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», - այս մասին APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից, Իլհամ Ալիևն ասել է. «Տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար: Անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում APA-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG