Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Ուրախալի է, որ մեր երկրները, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան, փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում: Ադրբեջանը հետայսու էլ կշարունակի բարեկամական ուկրաինական ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ մասնավորապես ասված է նամակում:
Ուկրաինան այսօր նշում է Խորհրդային Միությունից անկախանալու 34-ամյակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ