ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային լրացուցիչ զենք կուղարկի՝ երկրի ինքնապաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։
«Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Պետք է կարողանան պաշտպանվել», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ Կիևին կուղարկվեն հիմնականում պաշտպանական բնույթի զենքեր։
Պենտագոնը, սակայն, նախորդ շաբաթվա հայտարարության մեջ նշել էր, որ որոշ զենքերի՝ այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների ու բարձր ճշգրտությամբ հրետանային զինամթերքի առաքումները ժամանակավորապես դադարեցվել են՝ ամերիկյան զինապահեստների նվազման մտահոգություններով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 7-ի իր երեկոյան տեսաուղերձում ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը պետք է ամրապնդել Patriot համակարգերով։