Ամերիկացի զինվորականները Բելառուսում հետևել են ռուս-բելառուսական համատեղ «Զապադ 25» զորավարժություններին:
Reuters-ը հաղորդում է՝ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը նրանց ասել է՝ կարող են դիտել ամենն, ինչ հետաքրքիր է։
Զորավարժությունները սկսվել են նախորդ ուրբաթ՝ երկու օր անց այն բանից, երբ Լեհաստանը խոցեց իր օդային տարածք անցած ռուսական անօդաչուները։ Անցած շաբաթ էլ Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին էր հանդիպել ԱՄՆ նախագահի բանագնաց Ջոն Քոուլը։