Ռուս-բելառուսական «Զապադ-2025» համատեղ զորավարժությունները սպառնալիք չեն այլ երկրների համար, հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։
Զորավարժությունները, որ մեկնարկել են այսօր, կշարունակվեն մինչև այս շաբաթավերջ՝ պայմանական թշնամուն հետ մղելու, միջուկային զենքի կիրառումը պլանավորելու սցենարներով:
Դրանց ի պատասխան Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր անցակետերը, ինչպես նաև մոտ 40 հազար զինվոր տեղակայել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին: