Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակիցները միացել են Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին: Reuters-ի փոխանցմամբ՝ հավաքվածները պահանջում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը, ինչպես նաև կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել:
Երեկ Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնեցին, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել:
X-ում արված գրառման մեջ Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, ասել է, որ թաքցնելու ոչինչ չունի և տեղի ունեցածն անվանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողություն ու անհիմն զրպարտություններ»: